Lilit Hovhannisyan, GASOIIA - Ush a lyrics

Лилит Оганесян/Լիլիթ Հովհաննիսյան [Երևան, Հայաստան]

GASOIIA [Gor Asoyan] Los Angeles

[Lilit Hovhannisyan, GASOIIA - Ush a lyrics]

[Կուպլետ 1, Լիլիթ]
Շատ անգամ ես խաղացել եմ
Թե նորմալ ա ամեն ինչ
Բայց սառել եմ, դողացել եմ
Չէի զգում արդեն ոչինչ։

Հիմա լի ա, հիմա լի ա
Կյանքս լիքը լույսերով
Ամեն ինչ հիանալի ա
Չեմ ապրում էլ հույզերով։

[Ռեֆրեն, Լիլիթ]]
Ուշ ա, հիմա արդեն ուշ ա
Ու քո տեղը մշուշ ա
Էլ չես գտնի իմ հետքերը
Չեն լինի թաց իմ աչքերը։

Ուշ ա, հիմա արդեն ուշ ա
Ու քո տեղը մշուշ ա
Էլ չես գտնի իմ հետքերը
Չեն լինի թաց իմ աչքերը։

[Կուպլետ 2, GASOIIA]
Հա-հա, իմացել եմ ՝
Փոխել ես համարդ։
Ասա, տենամ ոնց ա անցնում
Առանց ինձ ամառդ։

Արդեն կա՞ ինչ-որ մեկը
Թե՞ հիմա մենակ ես։
Ուղղակի գոյատևում էի
Էսքան ժամանակ ես։

Ու հիշում էի ռեկետոնը
Ու էն գիշերները
Երբ շոյում էին մեզ ծովի
Սառը քամիները։

Գիտեինք, թե չեն բաժանվելու
Մեր ուղիները
Ու մեզ նախանձում էին
Քո ընկերուհիները։

[Լիլիթ]
Սերը քո մի փակ օղակ էր
Ու նման էր ծուղակի։
Մի փորձիր ինձ հետ բերել էլ
Մոռացիր ինձ ուղղակի։

[Ռեֆրեն, Լիլիթ]]
Ուշ ա, հիմա արդեն ուշ ա
Ու քո տեղը մշուշ ա։
Էլ չես գտնի իմ հետքերը
Չեն լինի թաց իմ աչքերը։

Ուշ ա, հիմա արդեն ուշ ա
Ու քո տեղը մշուշ ա։
Էլ չես գտնի իմ հետքերը
Չեն լինի թաց իմ աչքերը։

[Կուպլետ 3, GASOIIA]
Ինչ դու գնացել ես
Գիժ եմ դառել
Չեմ կարողանում
Ինձ կառավարել
Չգիտեմ քեզ ոնց
Մտքիցս ջնջեմ
Ոնց քեզ մոռանամ
Ու խորը շնչեմ։

Ու կարևոր չի ինձ արդեն էսօր
Թե ով էր ճիշտ ու ով էր մեղավոր,
Հիմա մենակ կարևորը էն ա, որ
Ես քեզ կարոտում եմ ահավոր։

[Լիլիթ]
Պարելու ա մեկ ուրիշը քո փոխարեն՝
Պարը, որը մենք էինք հորինել։
Դու հիշիր ասում էի, որ մի օր
Կարող եմ ես ուրիշինը լինել։

[GASOIIA]
Պարելու ա մեկ ուրիշը իմ փոխարեն՝
Էն պարը, որը մենք էինք հորինել
Հա, հիշում եմ ինձ ասում էիր դու մի օր՝
Կարող եմ ես ուրիշինը լինել։

#Երգի բառերը #текст_песни

Interpretation for


Add Interpretation

Add extended interpretation

If you know what the artist is talking about, can read between the lines, and know the history of the song, you can add interpretation to the lyrics. After checking by our editors, we will add it as the official interpretation of the song!

Latest added interpretations to lyrics

A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z #
Interpret