Sona Rubenyan - Patilner (Փաթիլներ) lyrics
Սոնա Ռուբենյան
[Sona Rubenyan - Patilner Փաթիլներ lyrics]
Ձյան ճերմակ փաթիլներ-փաթիլները
Հոսում էին արցունքիս կաթիլները
Երկնքում մարեցին
Ձյունը գալիս է անվերջ երկնքում պարում
Սիրահարված սրտիս մեջ սեր է նկարում
Սիրո նման ձյունը կգա, որ հալվի ու գնա
Որ աղջկան կարոտ մնա
Սերը թողեց ու գնաց քովը ուրիշի
Որ օրերի կարոտով ինձ ու քեզ հիշի
Որ ձյունը գա պատուհանին իմ քո անունը գրի՝
Ամեն ձմեռ, ամեն տարի
Ձյան ճերմակ փաթիլներ-փաթիլները
Հոսում էին արցունքիս կաթիլները
Երկնքում մարեցին մեր աստղերը
Ձյան ճերմակ փաթիլներ-փաթիլները
Հոսում են արցունքիս կաթիլները
Երկնքում մարեցին
Սիրահարված սրտերի երգն եմ ես երգում
Որ ձմեռվա ցրտերին միշտ իրար գրկում
Որ իրարից համ խռովում, համ էլ ներում են իրար
Չէ որ չկա էլ ուրիշ հնար
Եթե մթնի մի օր երկինքը վերևում
Հիշիր աստղերը, որ գիշերն են երևում
Սիրահարված սրտի համար կարոտը սեր է երգում՝
Երևանի գիշերներում
Ձյան ճերմակ փաթիլներ-փաթիլները
Հոսում էին արցունքիս կաթիլները
Երկնքում մարեցին մեր աստղերը
Ձյան ճերմակ փաթիլներ-փաթիլները
Հոսում են արցունքիս կաթիլները
Երկնքում մարեցին
Սիրտս համբույրից թռչում է հեռու՜
Ու Բյուրականից հասնում է լուսնին
Մեկ էլ ե՞րբ եմ ես քեզ համբուրելու
Չգիտեմ՝ գուցե մյուս ձմռան կեսին
Ձյան ճերմակ փաթիլներ-փաթիլները
Հոսում էին արցունքիս կաթիլները
Երկնքում մարեցին մեր աստղերը
Ձյան ճերմակ փաթիլներ-փաթիլները
Հոսում են արցունքիս կաթիլները
Երկնքում մարեցին